Փոխարժեքներ
21 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.9 |
EUR | ⚊ | € 444.61 |
RUB | ⚊ | ₽ 4.7857 |
GBP | ⚊ | £ 519.04 |
GEL | ⚊ | ₾ 142.3 |
Չկա մի երկիր, որտեղ ընտրություններից հետո գները չթանկանան, ու Հայաստանում էլ ամեն ընտրություննից հետո գալիս է գների բարձրացման ալիք. լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայաստանի սպառողների միության ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը:
Նրա խոսքերով` ուղիղ կապ կա գների եւ ընտրությունների միջեւ. գնաճը որոշ չափով կապված է ընտրակաշառքի հետ, այսինքն` ընտրություններից հետո փորձում են հետ ստանալ իրենց գումարները, ու դրա հետեւանքով կլինեն թանկացումներ, թեեւ Երեւանի ավագանու ընտրություններից հետո էական գնաճ դեռ չի գրանցվել:
Բանախոսի խոսքերով` բացի սովորական գնաճից, որի դեմ հեշտ է պայքարել, կա նաեւ «կրիմինալ գնաճ»: Դա այն է, երբ, օրինակ, վաճառում են խոնավ շաքարավազ կամ փոքր քաշով հաց: Կամ եթե առաջ տրանսպորտից օգտվելու գները 40, 50 եւ 100 դրամ էին, հիմա գործում է միայն 100 դրամանոց տրանսպորտ: Նույն պատկերն էլ սննդի ասպարեզում է:
Գազը թանկանալու է, ըստ Արմեն Պողոսյանի՝ կարող է թանկանալ նաեւ էլեկտրաէներգիան, ինչի մասին խուսափում են խոսել իշխանությունները: Իսկ այդ թանկացումները առաջին հերթին անդրադառնալու են սննդի վրա:
«Մենք երկու անգամ դիմել ենք ՀՀ կառավարությանը, նաեւ նախագահին ենք դիմել, որպեսզի վերահսկողական ծառայությունների միջոցով ստուգեն եւ բացահայտեն, թե ինչպես են թանկանում ապրանքների գները, բայց մինչ այսօր պատասխան չունենք»,- ասաց Արմեն Պողոսյանը: