|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Ընդդիմադիր «Հաղթանակ» դաշինքի Վաղարշապատ համայնքի քաղաքապետի թեկնածու Սևակ Խաչատրյանը հայտնում է, որ այսօր ժամը 15։30-ից սկսած, լինելու է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ աջակցությունս հայտնելու Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Հայ Առաքելական Սուրբ եկեղեցուն։
«Այսօր ժամը 15։30-ից սկսած, ես լինելու եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ աջակցությունս հայտնելու Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Հայ Առաքելական Սուրբ եկեղեցուն։
Ցավում եմ, որ մտահոգություններս կյանքի կոչվեցին, երբ հայտարարեցի, որ Վաղարշապատում իշխանությունների վերարտադրումը հանդիսանալու է Փաշինյանի քարտ բլանշը՝ Վեհարանը գրոհելու իր հակաքրիստոնեական ծրագրի համար։ Ուստի կոչս, հորդորս և խնդրանքս է մեր հարազատ Վաղարշապատի բնակիչներին՝ միասին լինենք մեր հարազատ Էջմիածնի սրբության սրբոցում՝ Մայր Աթոռում։ Լինենք զավակները այն Տաճարի, որի զանգերի ղողանջի տակ ծնվել ենք, հասակ ենք առել և կերտվել որպես հայ քրիստոնյա»։