Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Շուշիի ազատագրումից անմիջապես հետո մեծ է եղել նաեւ Նախիջեւանը ազատագրելու ցանկությունը: Անգամ մեքենաների մեջ, երբ պատրաստվել են Նախիջեւան գնալու, խոսակցություններ կան, որ Հայաստանի իշխանություններն են վախեցել ու չեն թողել հայկական ուժերին, ազատագրել Նախիջեւանը. այսօր լրագրողներին ասաց «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության ջոկատի պատասխանատու, ազատամարտիկ Իգոր Սարգսյանը:
Նա հիշեցրեց, որ հիմա այն ժամանակվա ղեկավարներից, ռազմական գործիչներից շատ-շատերն են խոսում Լեւոն Տեր-Պետրոսյանի մասին, ումից թաքուն էին պահում Շուշիի ազատագրման օպերացիան:
«Ես ականատեսն եմ եղել ու նաեւ կրողը այն ինֆորմացիաների, որ այդ ժամանակ կային, որ չի թողնում, չի ուզում, որ Շուշին` Ղարաբաղն ազատագրվի: Հետագայում ականատես եմ եղել, թե ինչպես են ստիպում, ճնշումներ գործադրում ԼՂՀ Գերագույն Խորհրդի նախագահ Գեորգի Պետրոսյանի վրա` հանձնել Քելբաջարը: Իր ելույթներն եմ հիշում, որ ասում էր` «Մեր պաշտպանվածությունը մեր անպաշտպանության մեջ է` եթե բանակ չունենանք, ոչ ոքի համար վտանգ չենք ներկայացնի…»: Այսպիսի նահանջողական արտահայտություններ էր անում, ու, ինչու ոչ, նաեւ 1994 թվականին էլ մեր զինուժի առաջխաղացումը կասեցնելու հարցն էլ կար, Շահումյանի անկման պատճառն էլ կար…»,- ասաց ազատամարտիկը:
Նա նշեց, որ ինքն այն ժամանակ հասարակ մարտիկ էր, ավելի մեծ, ավելի բարձրաստիճան հրամանատարներ կային, որոնք այդ ժամանակ շփվում էին իշխանությունների հետ ու հավելեց, որ, իհարկե, դա չի կարելի ասել Վազգեն Սարգսյանի մասին` «Նա նվիրյալ զինվորն էր իր ազգի»,- եզրափակեց Իգոր Սարգսյանը: