Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀՇ համագումարում ելույթ ունենալով` ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն ընդգծեց, որ մեր երկրում այնքան շփոթ է տիրում, որ շատերը կարող են մոռացած լինել, որ ինքը ՀՀՇ անդամ է:
«Ոչ մի այլ կուսակցության անդամ չեմ եղել ու չեմ լինի»,- վստահեցրեց առաջին նախագահը եւ ՀՀՇ-ին հաջողություններ մաղթեց: Նա հայտարարեց, որ ՀՀՇ-ն գոյություն է ունենալու այնքան ժամանակ, որքան գոյություն է ունենալու ՀՀ-ն:
Լեւոն Տեր-Պետրոսյանը մտահոգությունը հայտնեց, թե` որոշ բաժանումներ մեզ քիչ չէին, հիմա էլ ոմանք ուզում են երկիրը բաժանել արեւմտամետների եւ ռուսամետների: Նա ընդգծեց, որ արժեքները, գաղափարախոսություններն ու քաղաքական կողմնորոշումները տարբեր կատեգորիաներ են եւ բացատրեց այդ երեք ձեւակերպումների նշանակությունը:
«Մենք ո'չ արեւմտամետ պետք է լինենք, ո'չ ռուսամետ: Միակողմանի դիրքորոշումը ոչ մի լավ բանի չի բերի. ստեղծում է մի քանի բարեկամներ, բայց բերում բազմաթիվ թշնամիներ: Չպետք է լինենք հակառուս կամ հակաամերիկյան»,- հայտարարեց Տեր-Պետրոսյանը:
Ելույթի ավարտին նա անկեղծորեն նշեց. «Իհարկե, դուք հիմա ինձանից ուրիշ բան եք սպասում է եւ երեւի մտածում եք, որ կանգնել` դասախոսություն է կարդում, բայց պետք է հիասթափեցնեմ, այսօր չեմ ասելու»:
Նաեւ կատակեց, որ ինքն էլ դիմել է բոլոր գերտերություններին եւ մինչեւ նրանցից հավանություն չստանա՝ չի կարող ասել՝ առաջադրվո՞ւմ է, թե՞ ոչ: «Մի երկու օր էլ սպասեք: Ինձ խոստացել են բոլոր գերտերությունները, երկու օրից կասեն, գլուխ են հիմա ջարդում: Երկու օրից պատասխանը կստանաք»,- հայտարարեց ու հեռացավ: