|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն մեկնաբանել է «Բարսելոնայի» նախագահ Սանդրո Ռոսելի խոսքերը Իսպանիայի գավաթի եզրափակիչ խաղի վերաբերյալ: Այս մասին գրում է AS-ը:
Հիշեցնենք, որ Ռոսելը հայտարարել էր, որ կապտանռագույնները պետք է 5:0 հաշվով հաղթեն մրցակցին: «Ես կարդացի Ռոսելի խոսքերը և պետք է ասեմ, որ դա լիովին նորմալ է: Եթե դա նրա կարծիքն է, ինչո՞ւ չհրապարակել: Ես չեմ համարում դա անհարգալից վերաբերմունքի դրսևորում: Հակառակը` նրա խոսքերը կարող են «Բարսայի» խաղացողներին ավելի շատ ոգևորել: Պարզապես եթե ես նման բան ասեի, ինձ բանտ կնստեցնեին»,-ասել է Մոուրինիոն: