կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-05-07 13:10
Իրավական

Տիգրան Ուրիխանյանը հետ է վերցրել ընդդեմ բլոգերի հայցադիմումը

Տիգրան Ուրիխանյանը հետ է վերցրել ընդդեմ բլոգերի հայցադիմումը

 

«Տիգրան Ուրիխանյանն ընդդեմ բլոգեր Էդգար Բարսեղյանի» գործով դատավարությունն ավարտվել է. այս մասին հայտնում է Էդգար Բարսեղյանը:

 

«Ահա և վերջ։ Ամիսներով ձգձգվող դատահետաձգությունը վերջապես ավարտվեց։ Տիգրան Ուրիխանյանը, գոնե ինձ համար, անակնկալ քաղաքական խոհեմություն դրսևորելով, դիմում ներկայացրեց դատարան՝ հայցադիմումից հրաժարվելու մասին։ Ողջունում եմ այդ իսկապես խելացի քայլը, որը մեզ երկուսիս էլ կազատի անիմաստ քաշքշուկից ու թույլ կտա մեր ժամանակն ավելի օգտակար կերպով օգտագործել»,- գրել է նա:

 

Հիշեցնենք, որ Բարսեղյանը Ուրիխանյանի պատկերով դեմոտիվատոր էր պատրաստել և տեղադրել կայքում, ինչը, ըստ պատգամավորի, հարվածել էր իր արժանապատվությանը: