|
Փոխարժեքներ
10 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.12 |
| EUR | ⚊ | € 419.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8216 |
| GBP | ⚊ | £ 491.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ընդդեմ «ՔՊ»-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հայցադիմումը կքննի Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սերգեյ Սահակյանը։ Այս մասին տեղեկանում ենք Դատական-տեղեկատվական համակարգից։
Հիշեցնենք, որ Խաչատուր Սուքիասյանի դեմ հայցադիմում է ներկայացվել դատարան՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պատիվն ու բարի համբավն արատավորող տեղեկատվությունը հերքելու պահանջով։ Որպես պահանջ ներկայացվել է նաեւ փոխհատուցում 1 միլիոն դրամը։
Հայցադիմումի հիմք է հանդիսացել օգոստոսի 25֊ին Սուքիասյանի կողմից՝ ԱԺ ամբիոնի մոտից արված հայտարարությունը, թե «3-րդ նախագահը 100 միլիոն դոլարից ավել կազինոներում կրվել է»։
Հայցադիմումը դատարան մուտք է եղել սեպտեմբերի 6֊ին եւ նույն օրը մակագրվել դատավոր Սահակյանին։