Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկվանից «Ֆեյսբուքը» թնդում է: Հայ իրականության մեջ առաջին անգամ պատգամավորը դատի է տվել բլոգերի:
ԱԺ պատգամավոր, ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը դատի է տվել բլոգեր Էդգար Բարսեղյանին` Demotivator.am կայքում իր վերաբերյալ ծաղրանկարի համար:
Երեկ այս գործով տեղի է ունեցել նախնական դատական նիստը: Էդգար Բարսեղյանը, անդրադառնալով նիստին, գրել է. «Ավարտվեց նախնական դատական նիստը, որը նվիրված էր պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի՝ իմ, Demotivator.am կայքի սեփականատեր՝ Էդգար Բարսեղյանի, դեմ ուղղված հայցին, որում նա պահանջում է (մեջբերում հայցադիմումից) «հայցվորի պատիվը, արժանատվությունն ու գործարար համբավը պատկերի միջոցով արատավորելու համար, պարտավորեցնել պատասխանողին հրապարակային ներողություն խնդրել Տ.Ու.-ից և որպես փոՂ(!)հատուցում 1.000.000 դրամ բռնագանձել (+500.000 իր կողմից վարձաձ փաստաբանի վճարը, +30.000 տուրք) հօգուտ հայցվորի»:
Ի դեպ, մի շարք բլոգերներ ու ֆեյբուքյան ակտիվիստներ ֆլեշմոբ են կազմակերպել` ի պաշտպանություն բլոգերի: Նրանք պնդում են, որ սա խոսքի ազատության դեմ է ուղղված:
Իսկ այսօր Էդգար Բարսեղյանն իր բլոգում պարզաբանումներ է տվել` կապված Տիգրան Ուրիխանյանի վերբերյալ դեմոտիվատորի պատրաստման հետ, որում, մասնավորապես, գրված է. «Ես չեմ պնդում, և ինքս էլ, անկեղծ, չեմ կարծում, որ Ուրիխանյանին նվիրված դեմոտիվատորը ահավոր հաջողված է զուտ արվեստի, ճաշակի տեսակետից։ Ավելին, այն նույնքան ցածրարվեստ է, որքան ցածր է չափանիշը՝ քաղաքական գործիչ կոչվելու համար։ Ինչ վերաբերում է դրանում արտահայտած գաղափարին՝ թույլ տվեք մի փոքր ծավալվել ու մանրամասն նկարագրել պրոցեսը, որի արդյունքում ստեղծվեց այդ դեմոտիվատորը։