Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կապանի ԲԿ-ի նախկին տնօրեն Սմբատ Օրբելյանը իրեն աշխատանքից ազատելուց հետո դիմել էր վարչական դատարան:
Yerkir.am-ին Սյունիքի մարզպետի մամուլի խոսնակ Վազգեն Սաղաթելյանը հայտնեց, որ այսօր վարչական դատարանը Սմբատ Օրբելյանի հայցադիմումը մերժել և հետ է ուղարկել:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշել էր, որ Օրբելյանին առաջարկվել էր դեմքը փրկելու համար դիմում գրել, սակայն նա հրաժարվել էր:
Սաղաթելյանից հետաքրքրվեցինք` արդյո՞ք կապված է Կապանի և Գորիսի ԲԿ-ների տնօրենների` աշխատանքից ազատվելը, ինչին նա արձագանքեց. «Կապանինը մի քիչ այլ պատմություն է: Կապանում ստեղծվել էր հատուկ հանձնաժողով մարզպետի կողմից և այնտեղ հայտնաբերվել են կառավարական ու մասնագիտական խախտումներ, որոնք բերել էր նույնիսկ մահերի, և այդ պատճառով էլ առաջարկվել էր պարոն Օրբելյանին, որպեսզի նա դիմում գրեր, բայց նա չէր ցանկացել, իսկ մենք, ունենալով հանձնաժողովի արդյունքները, լուծարեցինք պայմանագիրը պարոն Օրբելյանի հետ»:
Սաղաթելյանից հետաքրքրվեցինք` Սաշիկ Խաչատրյանին է՞լ են դիմել, որպեսզի նա անձնական դիմումի հիման վրա ազատվի, որ չհայտնվի Սմբատ Օրբելյանի վիճակում, նա պատասխանեց, որ Կապանում այլ էր, և նման բան չկա:
Նշենք, որ այսօր Գորիսի ԲԿ-ի տնօրենի պաշտոնից ազատվել է Սյունիքի նախկին մարզպետի հորեղբոր թոռը` Սաշիկ Խաչատրյանը: