|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբը շնորհակալություն է հայտնում բոլոր այն երևանցիներին, ովքեր մայիսի 5-ին քվեարկել են սեփական խղճի և քաղաքական համոզմունքների համաձայն՝ անկախ նրանից, թե որ կուսակցությանն են տվել իրենց ձայնը: ԲՀԿ նախընտրական շտաբը շնորհակալություն է հայտնում նաեւ բոլոր այն քաղաքացիներին, ովքեր քվեարկել են ԲՀԿ օգտին: Վստահեցնում ենք՝ ձեզանից յուրաքանչյուրի ձայնը մեզ համար կարևոր է հետագա քաղաքական պատասխանատվության և հետագա ծրագրերի մշակման համար:
Թե ինչպես անցան ընտրությունները` արձանագրեցին զանգվածային լրատվության բազմաթիվ միջոցներ, դիտորդական կազմակերպություններ, կազմվեցին տասնյակ արձանագրություններ, գրվեցին հատուկ կարծիքներ: ԲՀԿ նախընտրական շտաբն առաջիկա օրերին կվերլուծի կուտակված տեղեկատվությունն ու փաստերը: Մայիսի 5-ի ավագանու ընտրությունները հերթական անգամ ցույց տվեցին, որ ընտրական մեխանիզմը մեր երկրում կարիք ունի հիմնովին վերափոխման:
ԲՀԿ նախընտրական շտաբ