|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը հաղորդում է, որ մայիսի 7-ին` ժամը 19:00-ին, «Հրազդան» մարզադաշտում տեղի կունենա Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպումը Երևանի «Փյունիկ»-ի և Հայաստանի նորընծա չեմպիոն Գյումրիի «Շիրակ»-ի միջև:
«Փյունիկ»-ը 5 անգամ տիրացել է Հայաստանի գավաթին, մինչդեռ գյումրեցիները միայն մեկ անգամ՝ նախորդ տարի են կարողացել նվաճել հայկական ֆուտբոլի գլխավոր մրցանակներից մեկը: Այս հանդիպումը կլինի առաջինն այս թիմերի համար Հայաստանի գավաթի խաղարկությունների եզրափակիչներում:
Երկրպագուների մուտքն ազատ է: