| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 20-րդ տուրի վերջին հանդիպումը տեղի ունեցավ այսօր:
Գյումրիում «Շիրակ»-ը հյուրընկալեց «Փյունիկ»-ին: Երևանցիները 23-րդ րոպեին Սարգիս Բալոյանի խփած գոլի շնորհիվ առաջ անցան հաշվի մեջ, սակայն գյումրեցիները կարողացան կամային հաղթանակ տոնել: Նախ՝ առաջին խաղակեսի վերջնամասում Դամե Դիոպը հավասարեցրեց հաշիվը, իսկ 66-րդ րոպեին Անդրանիկ Բարիկյանը 2-րդ գնդակն ուղարկեց «Փյունիկ»-ի դարպասը: Ավելացված ժամանակի վերջին րոպեին Արամ Մանուկյանը ձևակերպեց խաղի վերջնական հաշիվը: «Շիրակ»-ը հաղթեց 3:1 հաշվով և շարունակում է առաջատար «Արարատ»-ից հետ մնալ 6, իսկ «Բանանց»-ից՝ 1 միավորով: «Փյունիկ»-ը 27 միավորով 4-րդն է:
Հիշեցնենք, որ 20-րդ տուրի 3 հանդիպում տեղի էր ունեցել երեկ, և բոլոր խաղերում գրանցվել էր ընդամենը մեկ գնդակ: «Արարատ»-ը հաղթել էր «Ալաշկերտ»-ին, «Բանանց»-ը՝ «Գանձասար»-ին, իսկ «Միկա»-ն՝ «Ուլիս»-ին:
Ապրիլի 9-ին կկայանան 19-րդ տուրի հետաձգված խաղերը: «Միկա»-ն սեփական հարկի տակ կընդունի «Բանանց»-ին, իսկ «Գանձասար»-ը Կապանում կմրցի «Ալաշկերտ»-ի հետ:
20-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակի ամբողջական տեսքն՝ այստեղ: