|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Ինչո՞ւ «Հրազդան» մարզադաշտը չի ծառայում իր բուն նպատակին եւ այնտեղ մեծամասշտաբ ֆուտբոլային հանդիպումներ չեն անցկացվում:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի խոսնակ Տիգրան Իսրայելյանը «Երկիր»-ի հետ զրույցում նշեց, որ այնտեղ անցկացվում են Հայաստանի առաջնության հանդիպումները. «Երկու թիմ է այնտեղ խաղում, համենայն դեպս, «Ուլիս» եւ «Արարատ» ակումբների համար հարմար է այնտեղ խաղալ, իրենք այդ ստադիոնն օգտագործում են: Բայց մեծամասշտաբ հանդիպումներ կազմակերպելն այնտեղ գրեթե անհնար է, քանի որ որոշ տրիբունաներ վթարային վիճակում են»:
Հարցին` ի՞նչ ծրագրեր ունի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, կապված «Հրազդան» մարզադաշտի հետ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը վերջերս պատրաստակամություն էր հայտնել սեփական ուժերով վերանորոգել այն, Տ. Իսրայելյանը պատասխանեց. «Չգիտեմ: Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը պարբերաբար խոսում է «Հրազդան» ստադիոնի մասին, դրանից ավել ես ոչինչ չեմ կարող ասել»: