|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից հայտնաբերվել է ս.թ. մայիսի 29-ին նախապատրաստվող ահաբեկչության մասին կեղծ ահազանգ կատարած անձը:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված օրը` առավոտյան ժամը 06:05-ին, ՀՀ քաղաքացի, 1988թ. ծնված Սարգիս Սուրենի Սարիբեկյանը Երևան քաղաքից զանգահարել է ոստիկանության «1-02» հեռախոսահամարին և հայտնել, թե իբր «Հրազդան» մարզադաշտում ռումբ կա տեղադրված:
Հիշեցնում ենք, որ նախապատրաստվող ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալը քրեորեն պատժելի արարք է (ՀՀ քրեական օրենսգրքի 259 հոդված): Փաստի կապակցությամբ ձեռք բերված նյութերը փոխանցվել են իրավասու պետական մարմիններին` համապատասխան իրավական ընթացակարգեր իրականացնելու համար:
ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոն