|
Փոխարժեքներ
30 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.2 |
| EUR | ⚊ | € 416.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.6098 |
| GBP | ⚊ | £ 486.75 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Թատերագետ, գրող Լեւոն Մութաֆյանը facebook-ի իր էջում ափսոսանք է հայտնել Երեւանի ավագանու ընտրություններում ՀՅԴ-ի ստացած քիչ տոկոսների համար` գրելով.
«Այն, որ ՀՅԴ-ն ավագանի չի մտնելու, տխրեցնում է, որովհետև նա կարող էր ձևավորել հետաքրքիր և ինքնատիպ ինտելեկտուալ շերտ: Հիմա ինտելեկտուալիզմի փոխարեն` սպառողների շահերի ինչ-որ պաշտպանի ճամարտակությունները կլինեն, էպոս Վարդանի փաստաբաններից մեկի անհոդաբաշխ նախադասությունները կլինեն, դեռ երեկ ՕԵԿ-ական Բաղդասարյան Գագիկի կմկմոցները կլինեն... Ուրեմն, կարելի է ենթադրել, որ չորս տարով էլ կհետաձգվի Երևանի կրկեսի կառուցումը, քանի որ կենդանի կրկեսի մի մասնիկն էլ ավագանիում կլինի...»: