|
Փոխարժեքներ
06 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 370.44 |
| EUR | ⚊ | € 432.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.9006 |
| GBP | ⚊ | £ 501.65 |
| GEL | ⚊ | ₾ 137.94 |
Ժամը 11:30-ի դրությամբ ՀԱԿ-ն արձանագրել է մի շարք ընտրախախտումներ, որոնք հաղորդել է yerkir.am-ին: Ստորեւ ներկայացնում ենք դրանք:
3/06 ընտրատեղամասում ընտրողներից մեկը մտել է քվեախցիկ, ընտրել ու բջջային հեռախոսով լուսանկարել քվեաթերթիկը: Հանձնաժողովի` «Բարգավաճ Հայաստանը» ներկայացնող անդամը նկատել է դա, Հայ ազգային կոնգրեսի ու Դաշնակցության անդամները ԲՀԿ-ի ներկայացուցչի հետ միասին անվավեր են ճանաչել քվեաթերթիկը ու թույլ չեն տվել այն քվեատուփ գցել: Հանձնաժողովի նախագահը դեմ է եղել քվեաթերթիկն անվավեր ճանաչելուն, ոստիկաններն էլ հայտարարել են, թե հանձնաժողովի անդամները խանգարում են: Ի վերջո, քվեաթերթիկն անվավեր է ճանաչվել, ու ընտրողին թույլ չեն տվել քվեարկել:
3/06` կոնֆլիկտ վստահված անձանց ու հանձնաժողովի անդամների եւ կուտակված մարդկանց միջեւ, ընդհուպ` մինչեւ քաշքշոց:
3/19 տեղամասում վիճակահանությունը անելուց եւ քվեաթերթիկները կնքելուց հետո, երբ հանձնաժողովի անդամները դրանք սկսել են դնել չհրկիզվող պահարանը, հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահը վերցրել է բոլոր 3 կնիքները եւ դուրս եկել տեղամասից: Դա նկատել է հանձնաժողովի ՀԱԿ անդամը եւ զանգահարել նախագահին: Վերջինս ասել է, թե իբր դուրս է եկել` մարդ տեսնելու: Սակայն, քանի որ հանձնաժողովի անդամների մոտ կասկածներ կային, որ նախագահը ապագա կեղծիքների համար է դուրս հանել երեք կնիքները, զանգահարել են թիվ 3 ԸԸՀ: Տեղամաս ժամանած ԸԸՀ անդամին հանձնաժողովի անդամները ասել են, որ, քանի որ կեղծիքների հետ կապված կասկածներ ունեն, ապա իրենք պահանջում են հավելյալ՝ 4-րդ ստորագրությունը դնել քվեաթերթիկների վրա, որպեսզի եթե անգամ տեղամասից կնիքներով դուրս եկած նախագահը հասցրել է օգտագործել այդ կնիքները, իրենք կարողանան տարբերել իրական քվեաթերթիկները: ԸԸՀ անդամը, սակայն, չի թույլատրել 4-րդ ստորագրությունը դնել քվեաթերթիկների վրա՝ նշելով, թե դա օրենքի խախտում է: Եվ դա այն դեպքում, երբ իրականում որեւէ օրենքի խախտում չկա 4-րդ ստորագրությունը դնելու հարցում:
3/27` կուտակումներ տեղամասային կենտրոնի մոտ:
07/05` «Կենտրոն» ՀԸ լրագրողին թույլ չեն տվել մտնել տեղամաս:
07/14` ընտրատեղամասում 8:00-ի դրությամբ (թիվ 80 նախակրթարան) ներկա են եղել միաժամանակ 3 ՀՀԿ վստահված անձինք:
07/14 տեղամասում` 80 նախակրթարան, ՀՀԿ երկու ներկայացուցիչներ միաժամանակ գտնվում են տեղամասում եւ հրամաններ տալիս հանձնաժողովի անդամներին: Նախագահը հրաժարվում է արձանագրել այս խախտումը: