կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-09-06 15:55
Իրավական

Հրաչյա Հարությունյանը դեռևս դուրս չի եկել կալանքը բաց ռեժիմով կրողների համար նախատեսված տեղամասից

Հրաչյա Հարությունյանը դեռևս դուրս չի եկել կալանքը բաց ռեժիմով կրողների համար նախատեսված տեղամասից

Ռուսաստանում դատապարտված և Հայաստան տեղափոխված հայ վարորդ Հրաչյա Հարությունյանը, ով օգոստոսի 31-ից իր պատիժն է կրում բաց ռեժիմով, առաջիկա օրերին հնարավորություն կունենա սահմանված ժամերին դուրս գալու կալանքը բաց ռեժիմով կրողների համար նախատեսված տեղամասից:

Yerkir.am-ի հետ զրույցում Հրաչյա Հարությունյանի աները՝ Վիկտոր Մարտիրոսյանը, հայտնեց, որ վաղը աշխատանքի վայրից համապատասխան դիմում-թույլատրություն կներկայացնեն քրեակատարողական հիմնարկին: Նրա խոսքով՝ Հրաչյան որպես բանվոր է աշխատելու, քանի որ, առողջական խնդիրներով պայմանավորված, այլ աշխատանքի առայժմ չի կարող տեղավորվել: Մարտիրոսյանը հայտնեց, որ այդ փաստաթղթի առկայության դեպքում միայն Հրաչյան կկարողանա ցերեկը դուրս գալ քաղաք:

Հիշեցնենք, որ 2013թ. հուլիսի 13-ին մերձմոսկովյան Պոդոլսկ քաղաքի մոտակայքում տեղի ունեցած վթարի դեպքով Հրաչյա Հարությունյանը դատապարտվել է 6 տարի 9 ամիս ժամկետով ազատազրկման: Նա Հայաստան է տեղափոխվել ընթացիկ տարվա հուլիսի 20-ին՝ պատժի մնացած մասը Հայաստանում կրելու համար: