կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-05-05 11:22
Քաղաքական

Ինչու ''Ժառանգության'' անդամները տեղամաս չեն ներկայացել

Ինչու ''Ժառանգության'' անդամները տեղամաս չեն ներկայացել

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն այսօրվա մամուլի ասուլիսում հայտարարեց, որ տեղամասային ընտրական հանձնաժողովներում ընդգրկված 3712 անդամից ընտրական հանձնաժողովներ չեն ներկայացվել 12-ը, որոնցից 8-ը «Ժառանգության» ներկայացուցիչներն են:

 

«Ժառանգության» մամուլի խոսնակ, Երեւանի ավագանու թեկնածու Հովսեփ Խուրշուդյանը մեզ հետ զրույցում չբացառեց, որ որոշ տեղերում, մասնավորապես՝ Էրեբունի եւ Մալաթիա-Սեբաստիա համայնքներում, ահաբեկումներն այն աստիճանի են հասել, որ հնարավոր է` հանձնաժողովների իրենց անդամները տեղի տան:

 

Միաժամանակ, Հովսեփ Խուրշուդյանի խոսքերով, իրենք դիմել են ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանին՝ տեղեկանալու համար, թե որ տեղամասերի ներկայացուցիչները չեն ներկայացել, սակայն նա հրաժարվել է տեղեկություն տրամադրել:

 

«Ունեինք ներկայացուցիչ, որ նախապես գիտեինք՝ չէր ներկայանալու, երեկ էր ասել: Սակայն օրենքն արգելում է մեկ օր առաջ փոփոխություն կատարել հանձնաժողովի կազմում: Ունեինք ներկայացուցիչ, որ 5 օր առաջ մեկնել էր Մոսկվա՝ մոռանալով ինքնաբացարկի դիմում գրել: Մենք դիմեցինք ինքնաբացարկի խնդրանքով՝ հենց նույն օրը, սակայն հանձնաժողովը մերժեց խնդրանքը` չնայած դեռ 5 օր կար ընտրություններին»,- պարզաբանեց Խուրշուդյանը: