|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Ոստիկանության Գյումրիի բաժնի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, թմրանյութ պատրաստելու և աճեցնելու կասկածանքով Մուշ 2/2 թաղամասի 55 շենքի բնակարաններից մեկից երեկ բաժին են հրավիրել 1964 թ. ծնված Հասմիկ Ի.-ին:
Զննությամբ բնակարանից հայտնաբերվել և առգրավվել է տարբեր տարաների մեջ աճեցրած կանեփանման բույսի 19 ցողուն: Հասմիկ Ի.-ն հայտարարել է, որ դրանք աճեցնում է 1986 թ. ծնված, նախկինում դատված Արմեն Խ.-ն:
Արմեն Խ.-ն բաժնում խոստովանել է, որ նշված կանեփանման բույսի ցողունները ինքն է աճեցրել՝ հետագայում որպես թմրամիջոց օգտագործելու համար:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն: