Մարտի 28-ին, ժամը 18.05-ին, ոստիկանության Տավուշի մարզային վարչության և Իջևանի բաժնի ծառայողները Իջևան քաղաքի Բլբուլյան թաղամասից, թմրամիջոց պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1975 թ. ծնված Սասուն Ա.-ին և 1991 թ. ծնված Անդրանիկ Պ.-ին:
Խուզարկությամբ Անդրանիկ Պ.-ի մոտից հայտնաբերվել է փայլաթիթեղի մեջ փաթեթավորված դեղնականաչավուն կանեփանման զանգված:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Սասուն Ա.-ի և Անդրանիկ Պ.-ի նկատմամբ նշանակվել է դատաքիմիական և տոքսիկոքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն: