Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բանաստեղծ, հրապարակախոս Վարուժան Ղազանչյանը գրում է.
«Սիրելի բարեկամներ ցավով պիտի նշեմ, որ խոսքը, որով հաղորդակցվում են մեր պետության ղեկավարները ոչ մի քննադատության չի դիմանում։
Տեսեք նույնիսկ մեր վարչապետը, Միլանում հայկական համայնքի հետ հանդիպման ժամանակ օգտագործեց Վատիկանի պադվալներում արտահայտությունը։ Ինչ է նա չգիտի որ подвал-ը ռուսերեն բառ է, և նրա հոմանիշը հայերենում նկուղ բառն է։
Նույնիսկ նրանց կարգախոսը, որ ամեն պատեհ, կամ անպատեհ առիթով օգտագործվում է ԴՈւԽՈՎ-ը, ոչ մի աղերս չունի հայերենի հետ։ Էլ ինչպես կարող ենք սպասելիքներ ունենալ կամ նախանձախնդիր վերաբերմունք սպասել այս թիմից հայոց լեզվի և գրականության հանդեպ։
Միակ լավ բանը, որ մեր վարչապետը կարող էր սովորել իր ուսուցչից, ժողովրդի մեծամասնության կողմից իր վարած ապազգային քաղաքականության պատճառով անիծված ԼՏՊ-ից, գեղեցիկ հայերենով խոսելու ունակությունն էր, այն էլ՝ ավաղ։
Զարմանում ես, թե ինչպես է այս մարդը երկար տարիներ լրագրող աշխատել»: