Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ Շիրակի մարզի Փանիկ-Արևշատ մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհն արդեն երկար տարիներ անմխիթար վիճակում է:
Շիրակի մարզպետարանից հայտնում են, որ 14 կմ երկարությամբ ճանապարհի վերանորոգման աշխատանքներն իրականացնելու համար բավարար միջոցներ չունեն, իսկ երթևեկելի ծածկի մակերեսի փոսայնության 4.0%-ից բարձր լինելու պատճառով հնարավոր չէ իրականացնել ընթացիկ պահպանման աշխատանքներ:
Փանիկի համայնքապետ Վարդան Մակեյանը yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ մարզային նշանակության ճանապարհահատվածով իրենք չեն կարող զբաղվել:
Ի դեպ, այս ճանապարհով են անցնում Ռուսաստանի Դաշնության թիվ 102 ռազամաբազայի ծանրաքարշ զինվորական մեքենաները և տեխնիկան, ինչի պատճառով ավտոմոբիլային ճանապարհի ծածկույթը քանդվում է: Նաև տեղեկացնենք, որ վերոնշյալ ճանապարհի վերանորոգման համար ՀՀ 2019 թվականի պետական բյուջեով գումարներ հատկացված չեն:
«Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի թ) ենթակետի պահանջների համաձայն՝ ՀՀ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով արգելվում է այն տրանսպորտային միջոցների երթևեկությունը ՀՀ տարածքում, որոնց առավելագույն ընդհանուր զանգվածը գերազանցում է 44 տոննան, իսկ տրանսպորտային միջոցի մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը՝ 11.5 տոննան:
Մարզային նշանակության ավտոճանապարհով հիմնականում երթևեկում են բեռնատար և կցորդիչով բեռնատար գերծանրաբեռնված ավտոմեքենաներ: Գերծանրաբեռնված բեռնատարների երթևեկը կարգավորելու համար անհրաժեշտ է, որ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից հաճախակի իրականացվեն վերահսկողական գործառույթներ: