կարևոր
4042 դիտում, 1 տարի առաջ - 2023-09-06 16:05
Քաղաքական

Առաջարկել եմ Իջևանում երկար տարիներ չգործող շինությունը տրամադրվի համայնքին՝ որպես նախակրթարան շահագործելու նպատակով․ Գառնիկ Դանիելյան

Առաջարկել եմ Իջևանում երկար տարիներ չգործող շինությունը տրամադրվի համայնքին՝ որպես նախակրթարան շահագործելու նպատակով․ Գառնիկ Դանիելյան

ՏՏԳՇՄՊ հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստի ընթացքում առաջարկեցի, որպեսզի Իջևան համայնքի Մետաղագործների փողոցում երկար տարիներ չգործող շինությունը տրամադրվի համայնքին՝ որպես նախակրթարան շահագործելու նպատակով։

Նշեմ, որ քաղաքի տվյալ հատվածում բավականին խիտ բնակեցված թաղամաս կա, և նախակրթարանի բացակայությունը անհարմարություններ է պատճառում բնակիչներին։

Եվ, ընդհանրապես, չշահագործվող և անուշադրության մատնված շինությունները կարելի է տրամադրել համայնքներին՝ ծառայեցնելով որպես կրթական, մշակութային հաստատություններ։

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը խոստացավ, որ առաջարկս կքննարկվի, իսկ Իջևան համայնքի կողմից նախաձեռնությամբ հանդես գալու դեպքում ընթացք կտան գործընթացին։

 

Գառնիկ Դանիելյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր

ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ