|
Փոխարժեքներ
16 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.49 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3065 |
| GBP | ⚊ | £ 479.12 |
| GEL | ⚊ | ₾ 139.22 |
Բավականին շատ խոսվեց պարգևատրման համակարգի մասին, քանի որ վերջապես թափանցիկ տեղեկատվություն տարածվեց. կառավարության նիստում ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը` հավելելով, որ այդ համակարգը ստվերում գործել է երկար տարիներ և որոշակի խորքային խնդիրներ է լուծել:
«Մենք պետք է պարզ խոսենք քաղծառայության, վարձատրության չափերի և այն խնդիրների մասին, որոնք ստեղծվել են այդ համակարգի ոչ արդիական լինելու պատճառով: Քննարկումները պետք է շարունակել, պետք է պարզ և բաց լինել, պետք է բարձրաձայնել նպատակները: Արդեն իսկ գուցե շատ դեպքերով դժվարին թվացող որոշումներ կայացվեն, բայց վստահ եմ, որ դժվարին չեն լինի, եթե ճիշտ խորհրդակցությունն ապահովենք»,- նշեց փոխվարչապետը: