կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-04-27 12:22
Սպորտ

Արսեն Վենգերը Վան Պերսիին համեմատել է հղիանալ ցանկացող 39-ամյա կնոջ հետ

Արսեն Վենգերը Վան Պերսիին համեմատել է  հղիանալ ցանկացող 39-ամյա կնոջ հետ

Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոսել է Ռոբին վան Պերսիի`  «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու մասին:

 

«Դժվար է ֆուտբոլիստին ստիպել խաղալ, երբ նա չի ուզում դա անել: Ես չէի կարող ինձ թույլ տալ ստիպել նրան խաղալ մինչև պայմանագրի ավարտը: Ռոբինն անկեղծ տղա է: 29 տարեկան հասակում նա մտածեց ` կարո՞ղ եմ, արդյոք, այստեղ չեմպիոն դառնալ, թե՞ այլ ակումբում ավելի մեծ հնարավորություններ կան: Խոսքը ինչ-որ ժամկետների մասին է, ինչպես 39-ամյա կնոջ դեպքում, ով այդ տարիքում դեռ  երեխա չունի: Նա սկսում է մտածել` ես այդքան էլ շատ ժամանակ չունեմ, և ընտրում է իր ուղին»,- Վենգերի խոսքն է մեջբերում The Telegraph-ը:

 

Վան Պերսին «Մանչեսթեր Յունայթեդ» էր տեղափոխվել անցյալ տարվա ամռանը և առաջին անգամ դարձել Անգլիայի Պրեմիեր լիգայի չեմպիոն: