|
Փոխարժեքներ
09 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի կինը` Մելանյան, Ամանորի առթիվ կազմակերպված խնջույքին ներկայացել է Dolce & Gabbana-ի զգեստով:
Lenta.ru-ի հաղորդմամբ` իտալական ապրանքանիշի դիզայներ Ստեֆանո Գաբանան Մելանյայի լուսանկարը հրապարակել է Instagram-ի իր էջում, որին օգտատերերն արձագանքել են նշելով, որ նա «Եվա Բրաունին է մնամվել»` նկատի ունենալով Ադոլֆ Հիտլերի կնոջը:
Լուսանկարում Մելանյան պատկերված է Dolce & Gabbana-ի երեկոյան սև զգեստով: Լուսանկարն արվել է Ֆլորիդա նահանգում գտնվող Մար-ա-Լագո կալվածքում, որտեղ անցկացվել է Թրամփի հյուրընկալությունը Ամանորի գիշերը:
Լուսանկարը տեղադրելով` դիզայները գրառել է, որ« նա շատ գեղեցիկ է և հպարտ է նրա համար զգեստ կարելով»: Օգտատերերից մեկը մեկնաբանություն է թողել` ասելով. «Գեղեցկուհի է, թե ոչ, այնուամենայնիվ, միթե Եվա Բրաունի համար զգեստ կարելը հպարտության առիթ է»: Այս խոսքերի տակ ամերիկացիների մեծամասնությունը հասկանում է, որ Դոնալդ Թրամփին ուղղակի համեմատում են Հիտլերի հետ: