Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Գուցե թերացել են, այդ կնոջը պատշաճ ուշադրություն չեն դարձրել, բայց, անկախ ամեն ինչից, աննորմալ եմ համարում, երբ ուզում են հանձնվել թուրքին։ Թո՛ղ գնան, լա՞վ է դա, դրանով ինչի՞ են հասնում, ի՞նչ են ուզում դրանով ասել․ Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։
«Սա սարսափելի է, եթե նույնիսկ կան խնդիրներ, պետք է տեղում քննել եւ մեղավորներին պատժել, բայց նման քայլը, ով ուզում է լինի, ինչ պատճառ ուզում է ունենա, ես չեմ կարող ընդունել, սա անարժանապատվության ամենավատ դրսեւորումներից է։ Պետության առջեւ ծառացած են բարդ խնդիրներ, Արցախի 80 տոկոսը գրավված է, տնտեսության ողնաշարը՝ ջարդված, վարելահողերի գերակշիռ մասը բռնազավթված է, ունենք տասնյակ հազարավոր տեղահանվածներ եւ փախստականներ, շատ կարճ ժամանակահատվածում դժվար է լուծել բոլոր խնդիրները»,-ասաց Բաբայանը։
Արցախի արտգործնախարարը այս օրերին հանդիպել է Արցախից բռնի տեղահանված փախստականների հետ, որոնք բնակվում են Հայաստանի Հանրապետությունում։ Ասաց, որ կարեւորում է այդպիսի քննարկումները․ «Հարցեր կան, որոնց լուծումը կարող է նախանշվել այսպիսի քննարկումների արդյունքում»։
Հարցին՝ քննարկումները ի՞նչ են տալիս անօթեւան մնացած մարդկանց, ի վերջո, պատերազմից արդեն մեկ տարի է անցել, սակայն նրանց կենսապայմանները չեն փոխվել, պատասխանեց․ «Պատերազմ է եղել, որի արդյունքում Արցախի 80 տոկոսը բռնագրավվել է, ունենք տասնյակ հազարավոր տեղահանվածներ, որեւէ մեկը ծրագրե՞լ է, որ այդպիսի ներհոսք է լինելու, ոչ։ Իհարկե, կան թերացումներ, պետք է շտկվեն, եւ սա մի գործընթաց է, որ պահանջում է այսպիսի քննարկումներ։ Դժբախտաբար, մենք չենք կարող բոլոր հարցերը լուծել»,-ասաց նա։
Մանրամասները դիտեք տեսանյութում
Լիանա Սարգսյան