Փոխարժեքներ
30 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.59 |
EUR | ⚊ | € 421.7 |
RUB | ⚊ | ₽ 4.6712 |
GBP | ⚊ | £ 506.56 |
GEL | ⚊ | ₾ 141.37 |
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի քաղաքական քննարկումների հերթական օրը ելույթ է ունեցել Մեծ Բրիտանիայի վարչապետ Դրիդ Քեմերոնը, որը սուր քննադատության է ենթարկել մինչև իր ելույթը ՄԱԿ-ի ամբիոն բարձրացած Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադին: Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը: Հիշեցնենք, որ Ահմադինեժադը խիստ քննադատության էր ենթարկել Արևմուտքին, որը փորձում է պատերազմներ սադրել այն երկրներում, որոնք «չեն ընդունում Հոլոքոստն ու սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններն ԱՄՆ-ում»:
«Ահմադինեժադը չհիշեցրեց, որ իշխում է մի երկրում, որտեղ գոյություն ունի ընտրությունների նման մի բան, սակայն որտեղ ճնշվում է խոսքի ազատությունը, ամեն ինչ արվում է լրատվամիջոցների նկատմամբ վերահսկողություն հաստատելու համար, որտեղ դաժանաբար ճնշում են ցուցարարներին և կտտանքների ենթարկում նրանց, ովքեր պայքարում են ավելի լավ ապագա ունենալու համար»,- հայտարարել է Քեմերոնը:
Քեմերոնի կարծիքով` արաբական երկրներում ծավալվող զարգացումները պետք է դրդեն Իրանին, ինչպես նաև Սիրիային` իրականացնելու ժողովրդավարական բարեփոխումներ: Մեծ Բրիտանիայի վարչապետը շեշտել է, որ թե Լիբիայում, թե մյուս արաբական երկրներում, որտեղ իրականացվել են հեղափոխություններ, պետք է շարունակել աջակցությունը ժողովրդավարական բարեփոխումներին, սակայն Արևմուտքը չպետք է ժողովրդավարությունը փաթաթի այդ մարդկանց վզին: