կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-04-20 13:00
Առանց Կատեգորիա

Ես եմ լավագույն զվարճանքը` ինձ համար

Ես եմ լավագույն զվարճանքը` ինձ համար

Ամերիկացի գրող Հենրի Չարլզ Բուկովսկու մտքերից

 

Ես երբեք միայնակ չեմ եղել: Սենյակում եմ եղել եւ ինքնասպանության ցանկություն եմ ունեցել: Ընկճախտով եմ տառապել: Ինձ վատ եմ զգացել: Սարսափելի վատ` ամեն ինչից վեր, բայց երբեք չեմ սպասել, որ որեւէ մեկը սենյակս մտնի ու բուժի ինձ անհանգստացնող երեւույթներից: Թեկուզ մեկի փոխարեն մարդկանց մի մեծ խումբ գա, անօգուտ է: Այլ խոսքերով` միայնությունը ինձ երբեք չի պատել, քանի որ ես մենության մեծ մարմաջ ունեմ: Գուցե մենակ զգամ ինձ մեծ խնջույքների ժամանակ կամ մարզադաշտում, որտեղ հազարավոր մարդիկ ուրախանում եւ ծափահարում են: Ինչպես Իբսենը կասեր` ամենաուժեղ մարդիկ ամենամիայնակն են:

 

Հիմարությունն է բառը: Հիմար մարդիկ շփվում են հիմարների հետ: Եվ ուրեմն, թող որ միասին հիմարանան: Ես երբեք կարիք չեմ ունեցել գիշերը որեւէ տեղ շտապելու: Ես թաքնվել եմ բարերում, որովհետեւ չեմ ցանկացել թաքնվել գործարաններում: Ահա սա է ամենը: Ներեցեք միլիոնների համար, բայց ես երբեք միանյակ չեմ եղել: Ես ինձ դուր եմ գալիս: Ես եմ լավագույն զվարճանքը` ինձ համար: Եկեք էլի գինի խմենք:

 

Թարգմանությունը` Էդիթ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ