|
Փոխարժեքներ
17 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.67 |
| EUR | ⚊ | € 448.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9086 |
| GBP | ⚊ | £ 515.52 |
| GEL | ⚊ | ₾ 140.92 |
Այսօր Patriot զենիթահրթիռային համալիրի նորագույն`РАС-3 տարատեսակից 4 օրինակ բերվել է ճապոնական Օկինավա կղզի: Ըստ Ճապոնիայի պաշտպանության նախարարության հաղորդագրության` դրանք նախատեսված են ԿԺԴՀ բալիստիկ հրթիռները որսալու համար. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:
Այսօր ավելի վաղ Ճապոնիայի պաշտպանության նախարար Իցունորի Օնոդերան հայտարարել էր, որ Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերը աչալրջորեն հետեւում են Փհենյանի գործողություններին, որը վերջին շրջանում բալստիկ հրթիռներ փորձարկելու կանխանշաններ է ցույց տալիս: «Հյուսիսային Կորեայի կողմից սպառնալիքը պահպանվում է, այդ պատճառով մենք մտադիր չենք թուլացնել մարտական պատրաստականության ռեժիմը»,- ընդգծել է նախարարը: