կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-04-18 14:37
Տնտեսական

ԱՄՀ-ն նշել է Հայաստանի տնտեսական զարգացման հիմնական գործոնները

ԱՄՀ-ն նշել է Հայաստանի տնտեսական զարգացման հիմնական գործոնները

Հայաստանի տնտեսական աճը 2013-ին եւ 2014-ին, համապատասխանաբար, կազմելու է 4,5 եւ 4,1 տոկոս. կանխատեսում է Արժույթի միջազգային հիմնադրամը իր` համաշխարհային տնտեսության զարգացման հեռանկարներին վերաբերող զեկույցում:

 

ԱՄՀ փորձագետները նշել են, որ, չնայած կանխատեսվող աճի` բացարձակ հաշվարկով բավականին բարձր ցուցանիշին, Հայաստանում տնտեսության զարգացման տեմպերը կդանդաղեն. 2012-ին երկրում տնտեսական աճը եղել է 7,2 տոկոս:

 

Հայաստանի ՀՆԱ-ի աճին նպաստող գործոնների թվում զեկույցում նշվում են` վերադարձ ավելի նորմալ պայմանների, վարկային էքսպանսիայի դանդաղեցում, բյուջետային կոնսոլիդացման շարունակություն:

 

Զեկույցի հեղինակների գնահատականով` Հայաստանում այս տարի սպառողական գների ինդեքսը կկազմի 4,2 տոկոս, 2014-ին` 4 տոկոս (2012-ին` 4,7 տոկոս): Ընթացիկ հաշվեկշռի բացասական սալդոն կլինի ՀՆԱ-ի 9,6 եւ 8,2 տոկոսը` համապատասխանաբար 2013-ին եւ 2014-ին (2012-ին` 10,6 տոկոս): 

 

ԱՄՀ կանխատեսումներով` Հայաստանում գործազրկության մակարդակը մինչեւ 2014-ը կնվազի եւ կկազմի 18 տոկոս (2012-ին` 19 տոկոս):

 

Հավելենք, որ Հայաստանի`  2013-ի պետբյուջեով նախատեսվում է 6,2 տոկոսի տնտեսական աճ, ինֆլյացիան` 4+/-1,5 տոկոսի մակարդակով: