| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            «Ազատություն»-ը գրում է, որ Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) գտնում է, որ Հայաստանի իշխանությունները ոչ միայն չեն կարողանա ապահովել նոր կառավարության ծրագրով նախատեսված առնվազն 5 տոկոս տնտեսական աճը, այլև տնտեսությունն ավելի քիչ կաճի, քան այս ապրիլին կանխատեսել է հիմնադրամը՝ 4.3 տոկոս: «Ազատությանը» տված հարցազրույցում Հայաստանում ԱՄՀ-ի ներկայացուցիչ Տերեսա Դաբան Սանչեսը այս տարի մեր երկրում հիմնադրամի կողմից սպասվող տնտեսական աճի կրճատումը նախ և առաջ բացատրեց Ռուսաստանի տնտեսական իրավիճակի վատթարացմամբ:
«Հայաստանի մակրոտնտեսական վիճակը շարունակում է բարենպաստ մնալ, սակայն խնդիր է տնտեսական աճը: Մեր ենթադրությունն այնպիսին էր, որ 2009-ի ճգնաժամից հետո այս տարի 4.3 տոկոս տնտեսական աճ կարող էր գրանցվել Հայաստանում, և ենթադրվում էր, որ կիրականացվեն մակրոտնտեսական այնպիսի քաղաքականություն և կառուցվածքային բարեփոխումներ, որոնք էլ կնպաստեն աճի նման մակարդակի ապահովմանը:
Սակայն այս տարվա սկզբից մենք բացահայտեցինք Հայաստանի տնտեսական աճի նվազման ուղղությամբ կարևոր ռիսկեր: Ցավոք, նվազման ուղղությամբ ռիսկերը նյութականացան: Դրանցից մեկը Ուկրաինայի և Ռուսաստանի ճգնաժամն է: Այժմ ԱՄՀ-ի գնահատականն այն է, որ այս տարի Ռուսաստանում տնտեսական աճը կլինի 0 տոկոս, այսինքն աճ չի լինի։ Եվ սա իր ազդեցությունը կունենա նաև Հայաստանի տնտեսության վրա»,- ասաց Դաբան Սանչեսը։
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում: