կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-04-18 10:39
Քաղաքական

Հույս ունենք, որ ընտրություններն ազատ և արդար կլինեն. Ջոն Հեֆերն

Հույս ունենք, որ ընտրություններն ազատ և արդար կլինեն. Ջոն Հեֆերն

«Ամենակարևորն ազատ և արդար մրցակցություն ունենալն է: Ցանկացած ընտրություններում և հասուն ժողովրդավարության մեջ ամենակարևորն իրական մրցակցություն ունենալն է, որպեսզի ունենաս ակտիվ և հավատարիմ ընդդիմություն, որը պայքարում է քվեների և աջակցության համար, և իշխող կուսակցությունը, որն անջատ է ադմինիստրացիայից: Դուք գիտեք, որ իշխանությունը և կառավարությունը նույնական չեն, դրանք տարբեր բաներ են, նրանք միասին չպիտի լինեն, նրանք անջատ են, և կարևոր է, որ ազատ և արդար ընտրություն լինի ընդդիմության և իշխող կուսակցության միջև ուժեղ պայքարով: Մենք կտեսնենք ինչ տեղի կունենա: Ես նկատի ունեմ, որ Րաֆֆին շատ ավելի լավ իրեն դրսևորեց նախագահական ընտրություններին, քան մարդիկ սպասում էին: Մենք կտեսնենք ինչ տեղի կունենա Երևանի ավագանու ընտրություններին: Մենք հույս ունենք, որ ընդդիմությունը խաղաղ կպայքարի, մենք հույս ունենք, որ իշխող կուսակցությունը և բոլոր կուսակցությունները կխուսափեն ընտրակաշառքներից և վարչական ռեսուրսների չարաշահումից: Մենք հույս ունենք, որ ընտրություններն ազատ և արդար կլինեն, և Երևանի բնակիչները կկարողանան ընտրել քաղաքի ավագանուն, որը հետո կընտրի քաղաքապետին այնպես, որ յուրաքանչյուրին ձեռնտու կլինի: Հույս ունեմ՝ հենց սա տեղի կունենա»,- այս մասին «168 ժամի» հետ զրույցում ասաց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը:

 

Հարցին, թե դեսպանի կարծիքով ինչպիսի՞ փոփոխությունների կարիք ունի Երևանը, Ջոն Հեֆերնը պատասխանեց. «Յուրաքանչյուր վայր կարող են կատարելագործել: Ես չունեմ հատուկ առաջարկություններ քաղաքապետի համար: Ես միայն հույս ունեմ, որ նոր քաղաքապետը, ով էլ որ լինի՝ կին թե տղամարդ (whoever he or she is), ուժեղ կառավարիչ կլինի, կլսի մարդկանց և Երևանի բնակիչներին, թափանցիկ, արդար և արդյունավետ եղանակով ծառայություններ կմատուցի: Ես կարծում եմ յուրաքանչյուր երկիր, յուրաքանչյուր քաղաք կարող է կատարելագործվել: Հույս ունեմ, որ այս ընտրություններն ուժեղ, արդար և ակտիվ կլինեն: Հույս ունեմ, որ Երևանի բոլոր բնակիչները կգնան քվեարկելու, և մայիսի 5 կտեսնենք՝ ինչ կլինի»: