|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ԵԽԽՎ-ի և Եվրախորհրդարանի դիտորդները Ադրբեջանում երեկ կայացած նախագահական ընտրություններն ազատ, արդար և թափանցիկ են որակել. հայտնում է РИА Новости-ն:
«Ընտրական գործընթացը, ինչպես նախընտրական փուլում, այնպես էլ` քվեարկության օրը, ազատ, արդար և թափանցիկ բնույթ է կրել»,- հայտարարել է Եվրախորհրդարանի դիտորդների առաքելության ղեկավար Պինո Արլաչին՝ ընթերցելով ԵԽԽՎ և Եվրախորհրդարանի դիտորդական առաքելության համատեղ հայտարարությունը:
Նշենք, որ ԵԱՀԿ-ի դիտորդներն այդքան էլ գոհ չեն Ադրբեջանում կայացած ընտրություններից: Դիտորդների հայտարարությունում նշվում է, որ լուրջ թերություններ են արձանագրվել: Հիմնական խախտումների թվում են խոսքի և հավաքների ազատության սահմանափակումը և թեկնածուներին նախընտրական փուլում անհավասար հնարավորությունների ընձեռնումը: