|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Ապրիլի 16-ին` ժամը 22.23-ին տեղեկատվություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մ. Ավետիսյան փողոցի թիվ 27 շենքի 33-րդ բնակարանում, նախնական տվյալներով, պայթել է նռնակ, կա 3 տուժած (միջին տարիքի մեկ կին և երկու տղամարդ). հայտնում է ԱԻՆ-ը:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բնակարանում պայթել է «Ֆ-1» տիպի նռնակ, ինչի հետևանքով` 1973 թ. ծնված Հ. Եղիազարյանը, 1967 թ. ծնված Հ. Եղիազարյանը և 1959 թ. ծնված Ե. Թորոսյանը ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ և տեղափոխվել Գյումրի քաղաքի ԲԿ: Տուժածների վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության:
Դեպքի մասին տեղեկացվել են ՀՀ ոստիկանության և ԱԱԾ հերթապահները: