|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Հուլիսի 27-ին` ժամը 10։25-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն են ահազանգել, որ Երևանի Դավթաշեն թաղամասում գտնվող սեփական տներին հարակից տարածքում նռնակ է հայտնաբերվել։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի հրշեջ-փրկարարական և ինժեներական ջոկատի սակրավորական խումբը և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։
Պարզվել է, որ Դավթաշեն 1-ին թաղամասի շենքերից մեկի մոտակայքում հայտնաբերվել է «СРБ» տեսակի մարտական նռնակ։
Սակրավորները նռնակը հանձնել են ոստիկանության աշխատակիցներին, իսկ փրկարարները տեղում իրականացրել են հերթապահություն։