|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Հուլիսի 31-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 00։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում «Այրվածքաբանության ազգային կենտրոնից» տեղեկություն է ստացվել, որ Սարյան 18 հասցեում կաթսայի պայթյունի հետևանքով դեմքի, զույգ ականջների, պարանոցի, զույգ վերին վերջույթների շրջանում 3-րդ և 4-րդ աստիճանի այրվածքներով իրենց մոտ բուժօգնության է դիմել մի քաղաքացի։