Փոխարժեքներ
21 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Ապրիլի 5-ին՝ ժամը 20:40-ին, Մարտունի քաղաքի բնակչից հաղորդում է ստացվել, որ Գարեգին Նժդեհի փողոցում նռնակ են պայթեցրել: Այս մասին հայտնում է Արցախի ոստիկանությունը:
Ոստիկանության շրջանային բաժնի պետ Ս. Դանիելյանի գլխավորությամբ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը ժամը 20:35-ի սահմաններում, Մարտունի քաղաքի 33-ամյա բնակիչ Ն. Ղ.-ն նռնակ է նետել Ա. Ա. -ի առանձնատան ուղղությամբ, որի արդյունքում այն պայթել և վնասել է տանիքն ու բաղնիքը:
Ն. Ղ.-ն բերման է ենթարկվել ոստիկանության շրջանային բաժին:
Դեպքի հանգամանքները պարզվում են:
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը: