կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-04-16 16:50
Առանց Կատեգորիա

Իրանցի պատգամավորները Ադրբեջանը Իրանին միացնելու արշավ են սկսել

Իրանցի պատգամավորները Ադրբեջանը Իրանին միացնելու արշավ են սկսել

Իրանական մի շարք կայքեր տեղեկություն են տարածել, որ Իրանի հյուսիսարեւմտյան նահանգներից ընտրված պատգամավորները արշավ են սկսել Թուրքմենչայի պայմանագրի վերանայման  եւ Ադրբեջանն Իրանին միացնելու ուղղությամբ. հայտնում է inosmi.ru-ն:

 

Թեհրանյան թերթերից մեկում Մեջլիսի նախկին պատգամավոր Հեշմաթոլլա Ֆալահաթփիեն  «Թուրքմենչայի պայմանագրի վերանայումը եւ իրատեսության անհրաժեշտությունը» հոդվածում ընդունում է այն փաստը, որ Գյուլիստանի եւ Թուրքմենչայի պայմանագրերը, որոնք կնքվել են Ռուսաստանի հետ 19-րդ դարում,  ամոթալի են Իրանի համար, իսկ ադրբեջանական ներկայիս կառավարությունը թշնամական քաղաքականություն է վարում Իրանի դեմ: Հոդվածագիրը նշում է, որ հարաբերությունների սրումը ձեռնտու չեն ո'չ Թեհրանին, ո'չ էլ Բաքվին, սակայն երկու երկրների դիմակայությունը սրում են արտաքին ուժերը, մասնավորապես` «սիոնիստական վարակարգը»:


Մեկ այլ պարբերական, մեջբերելով պատգամավոր, խորհրդարանի ազգային անվտանգության եւ արտաքին կապերի հանձնաժողովի անդամ Սաֆար Նաիմիի խոսքերը, գրում է, որ Ադրբեջանի միացումը Իրանին անհնար է, քանի որ նույնիսկ եթե Ադրբեջանը դա ցանկանա, այլ պետություններ` ԱՄՆ-ը, Իսրայելը, Թուրքիան եւ Սաուդյան Արաբիան, դա թույլ չեն տա:

 

Սակայն վճռական գործողությունների կողմնակիցները ակտիվորեն շարունակում են իրենց նախագծերը ներկայացնել տարբեր ինտերնետային հրատարակությունների կայքերում: