կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-10-11 21:22
Հասարակություն

ՀԷՑ-ը կկատարելագործի նոր սպառողի սպառման համակարգը էլցանցին միացնելու գործընթացը

ՀԷՑ-ը կկատարելագործի նոր սպառողի սպառման համակարգը էլցանցին միացնելու գործընթացը

Կառավարության վաղվա նիստի օրակարգում էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը ներառել է որոշման փոփոխություն, որն ուղղված է նոր սպառողի կամ սպառողի վերակառուցվող սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացման գործընթացի կատարելագործմանը:

Ըստ հիմնվորման, ՀԷՑ-ը և ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի էներգետիկայի պետական տեսչության  միջև գործառույթների օպտիմալացման նպատակներից ելնելով՝ անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել 6կՎ և բարձր լարման նոր կառուցվող և վերակառուցվող էլեկտրատեղակայանքների գործարկման եզրակացություն տալու կարգի մասին համապատասխան որոշման մեջ:

 Շինմոնտաժային աշխատանքների կատարման ընթացքում առաջանում է նախագծից բխող որոշակի փոփոխությունների կատարման կարիք փաստացի աշխատանքներում, որոնք չփոխելով կոնցեպտուալ լուծումները՝ որևէ կերպ առնչություն չեն ունենում անվտանգության խնդիրներին: Այդ դեպքերում աշխատանքի կազմակերպման, օպտիմալացման և ինքնարժեքի չբարձրացման նպատակով ընդունելի է այդ աշխատանքները կատարել առանց նախագծահաշվային փաստաթղթերի փոփոխությունների: Սակայն այն աշխատանքների մասով, որոնք պետք է ընդունվեն Տեսչության կողմից, պահանջվում է սկզբնական նախագծահաշվային փաստաթղթեր և փաստացի կատարված աշխատանքների լիարժեք համապատասխանեցում, որը հանգեցնում է անհիմն ծախսերի և աշխատանքների կատարման ժամկետների երկարաձգման:

Բացի այդ, գործող կարգով պահանջվում է Տեսչության աշխատակցին ներկայացնել փաստաթղթերի բնօրինակները, ինչը ՀԷՑ ՓԲԸ-ի աշխատանքի կազմակերպման տեսանկյունից խիստ անարդյունավետ է, քանի որ փաստաթղթերը կազմվում են Երևանում, իսկ աշխատանքներն իրականացվում են ՀՀ ողջ տարածքում:

Որոշման նախագծի ընդունմամբ ակնկալվում է նոր սպառողի կամ սպառողի վերակառուցվող սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացման գործընթացի կատարելագործում: