|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով` քիչ առաջ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանագրով աշխատանքից ազատվել է Երևանի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանը: Երևանի ոստիկանապետ է նշանակվել ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, գնդապետ Աշոտ Կարապետյանը:
Ներսիկ Նազարյանն ինքը հերքել է իր պաշտոնանկության մասին տեղեկությունները, սակայն, ինչպես ասում են, առանց կրակի ծուխ չի լինում: Առաջին անգամ չէ, որ պաշտոնյան հերքում է իր մասին տարածվող տեղեկությունները, որոնք մեծ մասամբ իրողություն են դառնում: