կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-26 14:28
Հասարակություն

SMS ուղարկելու շնորհիվ ավելի քան 500 ծառ կտնկվի Վայոց ձորի և Արարատի մարզերում

SMS ուղարկելու շնորհիվ ավելի քան 500 ծառ կտնկվի Վայոց ձորի և Արարատի մարզերում

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամից (FPWC) հայտնում են, որ մեկ ամսվա ընթացքում ուղարկելով SMS 7733 կարճ համարին ընդամենը 500 ՀՀ դրամով հնարավոր է տնկել ծառ վայրի բնության գրկում։

Մինչ այսօր ուղարկված SMS-ների քանակն անցել է 500-ը  և այս մարդկանց շնորհիվ վայրի բնության գրկում ևս 500 ծառ կտնկվի։ Հիմնադրամը շնորհակալություն է հայտնում բոլորին՝ կիսելու համար բնության պահպանությանն ուղղված գաղափարները։ Այս մարդկանց շնորհիվ է, որ Հիմնադրամը կարող է առաջնորդել բնապահպանական գաղափարները դեպի կանաչ և կայուն ապագա։

Ընդգծենք, որ բոլորը կարող են շարունակել ուղարկել SMS-ներ ամբողջ ամսվա ընթացքում՝ մինչ մայիսի 22-ը։

FPWC կողմից 2016 թվականից սկսած իրականացվում է համայնքային տարածքներում անտառավերականգնման նախագիծ՝ ներմուծելով Հայաստանի համար նոր տեխնոլոգիա, որը հնարավորություն է տալիս վայրի բնությունից հավաքած սերմերից աճեցնել առողջ տնկիներ՝ փակ արմատային համակարգով։ Վերջին 5 տարիների ընթացքում FPWC կողմից ավելի քան 350 հազար ծառ է տնկվել Հայաստանի տարածքում և այն դեռ շարունակվում է։ 2020թ․-ի ընթացքում FPWC կողմից Վայոց Ձորի և Արարատի մարզերում արդեն իսկ շուրջ 6000 ծառ է տնկվել նվիրված հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում ընկած հերոսների հիշատակին։ Այս տարի՝ 2021թ․-ին նախատեսվող ծառատունկը ևս կիրականացվի այդ նպատակով։