Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վերաքննիչ դատարանից համաներմամբ ազատ արձակված ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանը լրագողների հետ զրույցում հայտարարեց, որ ինքն այսուհետ ավելի ակտիվ է պայքարելու ռեժիմի դեմ: Նա հարցրեց լրագրողներին, թե ինչո՞վ է պայմանավորված այդքան շատ լրագրողների ներկայությունն այդ նիստին, այն դեպքում, երբ իր մասնակցությամբ մյուս դատական նիստերին շատ քիչ թվով լրագրողներ էին ներկա լինում: Նա միաժամանակ հայտարարեց, որ այսօր Վերաքննիչ դատարանի առջև սպասելու է, մինչև ազատ արձակվի ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը:
Նշենք, որ Ավետիսյանի գործով նրա պաշտպանի բողոքի քննությունը նշանկված է ժամը 17:00-ին:
ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն էլ կոչ արեց հավաքվածներին այսօր` ժամը 18:00-ին, հավաքվել Սարյանի արձանի դիմաց` Տիգրան Առաքելյանին լսելու: Նա իր խոսքում հայտարարեց նաև, որ այս պահից սկսած` Հայաստանում քաղբանտարկյալ չկա: Նշենք, սակայն, որ Վոլոդյա Ավետիսյանի ընկերները հայտարարում են, որ նա քաղբանտարկյալ է: