կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-04-12 18:59
Քաղաքական

Հոգ չէ, որ քիթս կոտրեցին. Արմեն Մարտիրոսյան

Հոգ չէ, որ քիթս կոտրեցին. Արմեն Մարտիրոսյան

Հայաստանում վերջին ժամանակներում առաջին անգամ աննախադեպ երեւույթ եղավ, երբ առաջնորդը ոչ թե պատերի հետեւում էր թաքնված, ոչ թե ժողովրդի թիկունքում էր թաքնվում, այլ իր ընտանիքի հետ առջեւից էր գնում. այսօր Ազատության հրապարակում հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

 

Նա նշեց, որ  այդպիսի առաջնորդը կարող է սխալվել, բայց միշտ կանգնած է լինելու եւ հաղթանակն առաջ է տանելու:

 

«Այն, ինչ պետք է լինի ժողովրդի հետ, առաջինն ինքն իր վրա է վերցնում եւ կանխում դա: Եվ որքան էլ ասում են` շարժումը Րաֆֆիի համար չէ, Աստված մեզ այնպիսի առաջնորդ տվեց, որ այդպիսի առաջնորդով մենք միանշանակ հաղթանակի ենք հասնելու»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:

 

Այնուհետեւ նա հիշեց, որ ապրիլի 9-ի բախումից հետո, երբ ինքը դիտել է դեպքերի կադրերը, Րաֆֆիի կողքին «շղթա» է տեսել, որ պատրաստ էր առաջին հարվածն իր վրա վերցնել:

 

Արմեն Մարտիրոսյանը չշրջանցեց նաեւ իր` ծեծվելու հարցը եւ նշեց, որ այն ինչ եղել է իր հետ, խնդիր չէ: «Այն ոստիկանն ինչքան էլ չար լինի, դա հոգ չէ: Բայց այն իշխանությունը, որին ստրկամտորեն ծատայում է այդ ոստիկանը, նրան այնքան փող չի տալիս, որ գոնե միս գնի, ուտի, ուժ հավաքի, որ գոնե 4 անգամ խփելուց կարողանա քիթ կոտրել»,- ասաց նա:

 

«Ժառանգության» փոխնախագահը նշեց նաեւ, որ ապրիլի 9-ը կարեւոր էր նաեւ նրանով, որ իրենք իմացան, թե ում հետ կարելի է կռվի գնալ: