|
Փոխարժեքներ
25 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.51 |
| EUR | ⚊ | € 450.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.8918 |
| GBP | ⚊ | £ 515.61 |
| GEL | ⚊ | ₾ 141.56 |
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ներողություն է խնդրել Կալիֆոռնիայի գլխավոր դատախազ Քամալա Հարիսից նրա հասցեին ապրիլի 5-ին սեռական բնույթի հաճոյախոսություն անելու համար. տեղեկացնում է Associated Press-ը: Բարեգործական ընդունելության ժամանակ նա Հարիսին «երկրի ամենահմայիչ գլխավոր դատախազ» էր անվանել, նաեւ նշել էր, որ նա շատ խելացի է եւ նվիրված գործին:
Օբամայի ելույթի առաջին մասը հասարակության վրդովմունքն է առաջացրել: Շատերը նրա այդ բառերը կողմնապահություն են համարել, երբ կանանց մասին դատում են նրանց արտաքինով, այլ ոչ թե մասնագիտական կարողություններով:
Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեյ Քարնին հայտարարել է, որ ԱՄՆ նախագահը զանգահարել է Հարիսին եւ ներողությւն խնդրել «անտեղի արտահայտության համար»: «Նախագահը բացարձակապես չէր ցանկանում վիրավորել Հարիսին եւ թերագնահատել նրա մասնագիտական որակները»,- ընդգծել է նա:
Իր հերթին, Կալիֆոռնիայի դատախազի մամուլի քարտուղարը հայտարարել է, որ «նախագահին եւ դատախազին կապում են երկար տարիների համագործակցությունը եւ փոխըմբռնումը»: Վիրավորվե՞լ է Հարիսը Օբամայի խոսքերից, թե՞ ոչ, չի նշվում: