|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Երևանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը ընդունել է Թուրքիայի Դիարբեքիր քրդաբնակ քաղաքի փոխքաղաքապետ Հեֆիզա Իպեկի գլխավորած պատվիրակությանը. տեղեկացնում է քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Զրույցի ընթացքում Կամո Արեյանը նշել է, որ Երևանում ազգային փոքրամասնությունների, այդ թվում` քրդական համայնքի, համար ստեղծված են բնականոն կենսագործունեության անհրաժեշտ պայմաններ, և նրանք բոլորն էլ պարբերաբար հանդես են գալիս մշակութային և այլ նախաձեռնություններով:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Դիարբեքիրի քաղաքապետի տեղակալ Հեֆիզա Իպեկը նշել է, որ Դիարբեքիրում մեծամասնություն կազմող քրդական համայնքը տեղի հայերի հետ մշտապես բարիդրացիական հարաբերություններ է պահպանում՝ ընդգծելով, որ հայերը շատ ակտիվ դերակատարում ունեն Դիարբեքիրի քաղաքական և տնտեսական կյանքում: «Մենք հայերին միշտ էլ վերաբերվել ենք որպես բարեկամ ժողովրդի և վստահ ենք, որ մեր շփումները կարող են լավ հեռանկար ունենալ»,- նշել է Հեֆիզա Իպեկը: