|
Փոխարժեքներ
20 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.96 |
| EUR | ⚊ | € 423.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.2866 |
| GBP | ⚊ | £ 494.85 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանեց Երևանի քաղաքապետարան։ Նա կհանդիպի Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ։ Նրան քաղաքապետարանի մուտքի մոտ դիմավորեց քաղաքապետ Հայկ Մարությանը։
Ավելի վաղ NEWS.am-ի հետ զրույցում խմբակցութան ղեկավարի պարտականությունները կատարող Հասմիկ Խաչունցն ասել էր, որ աշխատանքային հանդիպում է նախատեսվում վարչապետի հետ․ «Ոչ մի արտառոց բան չկա։ Նախկինում էլ են եղել այդպիսի հանդիպումներ։ Սովորական հարց ու պատասխան է լինելու, պարզապես փակ է լինելու հանդիպումը»։