կարևոր
3310 դիտում, 3 շաբաթ առաջ - 2024-04-10 15:35
Հասարակություն

Ե՞րբ անվճար կայանել Կենտրոնում և Արաբկիրում. Երևանի քաղաքապետարան

Ե՞րբ անվճար կայանել Կենտրոնում և Արաբկիրում. Երևանի քաղաքապետարան

Նկատել էինք, որ բազմաթիվ քաղաքացիներ տեղյակ չեն, թե երբ է հնարավոր անվճար կայանել հայտնի կարմիր գծերով նշված վայրերում: Նշված հարցով Yerkir.am-ը դիմել էր քաղաքապետարան՝ խնդրելով նշել անվճար կայանման համար սահմանված թե՛ օրվա, թե՛ ժամերի մասին՝ ըստ Երևանի վարչական շրջանների:

Ի պատասխան՝ Երևանի քաղաքապետարանից հայտնել են, որ թե՛ Կենտրոն վարչական շրջանում (Ա-գոտի), և թե՛ Արաբկիր վարչական շրջանում (Բ-գոտի) համաձայն Երևան քաղաքի ավագանու 26.12.2023 թվականի թիվ 43-Ն որոշման 29-րդ կետի 2-րդ ենթակետի` տրանսպորտային միջոցի կայանումը ժամը 22։00-ից մինչև 09։00 անվճար է, և տեղական տուրք չի գանձվում։

Տեղեկացնում ենք նաև, որ Երևան քաղաքի ավագանու 26.12.2023 թվականի թիվ 45-Ն որոշման 1-ին կետի 11-րդ ենթակետի համաձայն վերը նշված վարչական շրջաններում տրանսպորտային միջոցի կայանումը կիրակի օրը նույնպես անվճար է և տեղական տուրք չի գանձվում։