|
Փոխարժեքներ
16 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.67 |
| EUR | ⚊ | € 448.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9086 |
| GBP | ⚊ | £ 515.52 |
| GEL | ⚊ | ₾ 140.92 |
2012-ին «Անտարես» հրատարակչությունը որոշել էր գրքեր վաճառել նաեւ դեղատներում եւ խաղալիքների խանութներում:
Yerkir.am-ի հետ զրույցում հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ դեղատներն այսօր շատ ավելի են գիրք վաճառում /գիտահանրամատչելի եւ դեղաբույսերի մասին/, քան խոշոր գրախանութները:
«Իսկ մանկական գրականության ամենալավ վաճառքը կատարվում է խաղալիքների խանութներում: Մենք պետք է կարողանանք տարանջատել եւ ճիշտ ընտրություն կատարել, թե որ ժանրը որտեղ է անհրաժեշտ վաճառքի հանել: Փորձը ցույց է տալիս, որ հայաստանցին նախընտրում է ատիպիկ վաճառքի ձեւը»,- ասաց Մարտիրոսյանը` հավելելով, որ շուտով օդանավակայանի ռեստորանում սննդի եւ խմիչքի ցանկի հետ մեկտեղ նաեւ գրքի «մենյու» կմատուցվի: