կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-02-26 09:44
Իրավական

Ճաշկերույթ՝ «Գեղամա» ռեստորանում

Ճաշկերույթ՝ «Գեղամա» ռեստորանում

««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ երեկ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, ինչպես նաև ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանը «Գեղամա» ռեստորանային համալիրում մասնակցել են ճաշկերույթի։

 

«Ժողովուրդ»-ը դատական դեպարտամենտի միջազգային հարաբերությունների և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանից հետաքրքրվեց, թե ինչ հանդիպում է եղել, և ինչ են քննարկել վերը նշված անձինք։ Ըստ նրա՝ բանկերի միության կողմից կազմակերպվել է աշխատանքային հանդիպում, որին մասնակցել է նաև ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը։ Մեր հարցին, թե ինչն էր միավորել բանկերին, դատարանին ու փաստաբաններին, և, առհասարակ, ինչ են քննարկել կողմերը, արդյոք որևէ փաստաթուղթ ստորագրվել է, Արսեն Բաբայանը պատասխանեց. «Կայացել է առաջին աշխատանքային հանդիպումը։ Փաստաթղթեր չեն ստորագրվել։ Անհրաժեշտության դեպքում դատական դեպարտամենտը կամ բանկերի միությունը կտարածի պաշտոնական տեղեկատվություն»։ Իսկ ՓՊ նախագահ Արա Ջոհրաբյանից տեղեկացանք, որ քննարկման թեման բանկային հարաբերություններում արբիտրաժի հետ կապված հարցերն են եղել. «Հետագայում բանկերի միությունը կներկայացնի խնդիրները և դրանց հետ կապված օրենսդրական կամ պրակտիկայի կիրառման առաջարկությունները»»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։